Ինչո՞ւ էր կարևոր նոր Ընտրական օրենսգրքով ԱԺ ընտրությունների գնալը: Պատասխանը պարզ է․ դա հեղափոխության կապիտալիզացիայի գործընթացում իշխանության ինստիտուցիոնալիզացիայի առաջին լուրջ երաշխիքներից մեկն էր լինելու, երբ ընտրական գործընթացի քաղաքական որակը, ապագա խորհրդարանի ու իշխանության որակն ավելի շատ երաշխավորված կլինեին քաղաքական ու ինստիտուցիոնալ մեխանիզմներով՝ ընտրազանգվածի առավել քաղաքական վարքաբանությամբ, կուսակցությունների ավելի բարձր քաղաքական պատասխանատվությամբ: Այժմ, ցավոք, դա կրկին մնացել է անհատական՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական երաշխավորության տակ, ինչպես որ այս անցման 5 ամիսները: Հուսանք, որ հետայսու էլ ընդունված որոշումները, անկախ մանր-մունր բացթողումներից, ռազմավարական թիրախի առումով արդարացված կլինեն, ինչպես այս 5 ամիսներին, որոնք լուծեցին հերթական կարևոր խնդիրը՝ ԱԺ արձակումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: