Մարդու հաջորդ թռիչքը դեպի լուսին նախագծի շրջանակներում Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարել է Luna նախագծի մասին։ Նախագիծը ներառում է Երկիր մոլորակի վրա Լուսնի մակերեսի պայմանների կրկնօրինակի ստեղծման գաղափարը։

Լուսնի սիմուլյատորը կկառուցվի Քյոլնի ESA Astronaut Center- ում և նրա տարածքը կկազմի 1000 քառ․ մետր: Գիտնականները լուսնային մակերեսի տեսքը վերարտադրելու համար կօգտագործեն հրաբխային փոշի:

Լուսնի կրկնօրինակի վրա գիտնականները կփորձարկեն տարբեր սարքավորումներ, որոնք կօգնեն ապագա տիեզերագնացներին Լուսնի ուսումնասիրության գործում։ Նախագիծը ենթադրում է նաև էներգիայի հատուկ աղբյուրների օգտագործում, մասնավորապես արևային մարտկոցների հիմքի վրա ստեղծված սարքավորումների օգտագործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել