Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամեն օր քրտնաջան աշխատում է իր կառուցվածքն ավելի գեղեցիկ ու գրավիչ դարձնելու ուղղությամբ՝ հետևելով խիստ սննդակարգին ու կանոնավոր մարզումներ անելով: Այդ ամենի արդյունքում նա այժմ կշռում է 52 կգ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա աստղն իր ձեռքբերումները ցուցադրում է Instagram-ում, որտեղ նոր լուսանկարներ է հրապարակել Բալիի լողափերից մեկում արված սեքսուալ ֆոտոշարքից:

Պարբերականը նկատում է, որ երեք երեխաների մայրը ցնցող տեսք է ունեցել մուգ մանուշակագույն թավշյա լողազգեստով:

Ավելի ուշ նա մեկ այլ նկարահանման է մասնակցել՝ այս անգամ կրելով վարդագույն լողազգեստ:
Դատելով լուսանկարներից՝ Բալիում Քիմի հետ են գտնվում ավագ դուստրը, քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, և նրանց ընկերները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել