
- Ընտրեք ՀՀԿ-ին, եթե Աղդամը Ձեր Հայրենիքը չէ: Ինչպես նաև Ձեր տնից 5 կիլոմետրից ավելի հեռու գտնվող ցանկացած հայկական տարածք:
- Ընտրեք ՀՀԿ-ին, եթե տնտեսական անկումը և արտագաղթը ոչ թե մահացու վտանգ են Հայաստանի անվտանգ գոյության համար, այլ աննշան անախորժություններ փառահեղ ծաղկուն իրականության ֆոնին:
- Ընտրեք ՀՀԿ-ին, եթե սոցիալական և քաղաքական հոռետեսությունը և թերահավատությունը հաղթել են Ձեր միջի քաղաքացուն, և Դուք համարում եք, որ շուրջբոլորը սրիկաներ և ստահակներ են, բայց դրանցից ներկաները գերադասելի են գալիքներից:
- Ընտրեք ՀՀԿ-ին, եթե գոյություն ունեցող օրենքից և հանրային շահից այն կողմ ընկած արժեքներով ապրող «էլիտան» Ձեզ հարազատ և անփոխարինելի է թվում:
- Ընտրեք ՀՀԿ-ին, եթե ընդունում եք դրա առաջնորդի նախընտրական բոլոր խոստումները դրժելու և վիժեցնելու բացարձակ մենաշնորհը:
Ոգեշնչված պ․ Աշոտյանի հետևյալ օպուսով․
Երբ չընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
1.Հանրապետականին չպետք է ընտրեք, եթե հոգնել եք արցախյան խնդրից և Ձեր համար մեկ է` ինչպես է կարգավորվելու ղարաբաղյան խնդիրը:
2. Հանրապետականին չպետք է ընտրել, եթե կարծում եք, որ այս անհանգիստ աշխարհում լարվող տարածաշրջանում Ձեզ համար մեկ է երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը:
3. Հանրապետականին չպետք է ընտրել, եթե կարծում եք, որ կարելի է հավատալ այն քաղաքական ուժերին, որոնք խորշում են որոշակի ժամանկահատվածի պատասխանատվությունից, բայց ուզում են ստանալ ավելի երկար ժամանկահատվածով պատասխանատվության վստահություն / թերևս Աշոտյանը ակնարկում է կոալիցիայի անդամ այն քաղաքական ուժերին, ովքեր քննադատում են ՀՀԿ-ին` մոռանալով, որ իրենք ևս իշխանության մաս են եղել-խմբ./:
4.Հանրապետականին մի՛ ընտրեք, եթե կարող եք ձեզ թույլ տալ համապատասխան սուտ խոստումներով և ամբիցիաներով նոր քաղաքական էլիտա դաստիարակելու շռայլություն :
5. Եթե դուք պատրաստ եք հիասթափվել ձեր ընտրության հաջորդ իսկ օրը` չկատարված խոստումների համար, ապա մի՛ ընտրեք Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Մնացյալ բոլոր դեպքերում մայիսի վեցին ընտրեք ՀՀԿ-ին:



