Որքան էլ խնդրի ֆրեյմինգը՝ շրջանակումը (տվյալ պարագայում՝ հակամարտության պատճառած հետևանքների ճանաչումը՝ ի դեմս 6 խնդիրների ու 3 հայտնի սկզբունքների), օբյեկտիվ բացատրություն ու սուբյեկտիվ ասպեկտներ (ՀՀ իշխանությունների անձնական ու քաղաքական պատկերացումներ) ուներ, այն նաև բավական խորամանկ անորոշություն ուներ, որը գայթակղիչ էր թվում երկու կողմերի իշխանությունների համար.
2. Կարգավիճակի բաղադրիչ. համաձայնելով ապագայում նոր հանրաքվեի գաղափարին՝ Հայաստանն, ըստ էության, իր ձեռքով անուղղակիորեն կասկածի տակ էր դնում այնտեղ անցկացված առաջին հանրաքվեի օրինականությունը, այն պատանդ դարձնում հակամարտության մյուս կողմի՝ Բաքվի կամքից։ Երբ ու ինչ պայմաններում կհամաձայնվի, այն ժամանակ էլ կանցկացվի, մինչ այդ՝ ոչ մի կարգավիճակ կամ դրա ճանաչում: Այս կետի «ուժով» էլ կրկին կազանալավրովյան մոդիֆիկացիաներով ասացին՝ պետք է գոհ լինեք, որ չեղած տեղը գոնե միջանկյալ կարգավիճակ ենք տալիս:
Մնացած բաղադրիչների մասին գրելու զահլա չկա, որովհետև երկու՝ տարածքային ու իրավունքի/կարգավիճակի հարցով ծուղակն ենք մտել, ու դուրս գալը բարդ է լինելու: Հիմա էլ փորձ է արվելու մեզ պահել այդ հին շրջանակի մեջ, որտեղ հակամարտության էությունն այնքան է խեղվել, որ Ալիևն է որոշում, թե ինչքան է ուզում ու ուզում է Արցախի կարգավիճակի ճանաչում, թե ոչ: Ես մարգարե չեմ, բայց այս հետևանքների մասին զգուշացրել եմ դեռ հեռավոր 2008-ին, որովհետև, այստեղ կվերափոխեմ Հովիկ Արգամիչի միտքը, այս հարցում գոնե մի փոքր խելք էր պետք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/878426219029545
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել