Armenpress.am-ը գրում է.

Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Amazon առեւտրական ինտերնետ-ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունն ընդամենը երկու օրվա ընթացքում նվազել Է միանգամից 19,2 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը, նշելով, որ դրանով իսկ այդչափ կարճ ժամանակամիջոցում ֆինանսական կորուստների նոր ռեկորդ Է սահմանվել աշխարհի մուլտիմիլիարդատերերի շրջանում:

Նմանօրինակ նախորդ ռեկորդը գրանցվել Էր հուլիսի 27-ին. Մարկ Ցուկերբերգը 16,5 մլրդ դոլար կորցրեց այն բանի հետեւանքով, որ նրա Facebook ընկերության բաժնետոմսերի արժեքն ավելի քան 20 տոկոսով ընկավ աննպաստ հաշվետվության ֆոնին:

Ինչպես նշում Է Bloomberg-ը, Բեզոսը նույնպես «աղքատացել Է» նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով: Հոկտեմբերի 26-ին Amazon-ի արժեթղթերն Էժանացել են 7,8 տոկոսով, իսկ հոկտեմբերի 29-ին՝ եւս 6,3 տոկոսով:

Գնանշումների անկումը տեղի Է ունեցել երրորդ եռամսյակի վերաբերյալ ռեթեյլերի հաշվետվության հրապարակումից հետո, որի ցուցանիշները, ինչպես պարզվել Է, շուկայի սպասումներից ավելի ցածր Էին: Արդյունքում՝ Bloomberg-ն այժմ Բեզոսի կարողությունը գնահատում Է 128,1 մլրդ դոլար, մինչդեռ անցյալ ամսվա սկզբին այն հասել Էր 167,7 մլրդ դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել