«ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայաստանյան մի քանի փորձագետների և քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի դրոշի ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել:

Ամերիկացի պաշտոնյան ուղիղ ակնարկել է, որ սա վատ է և ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ այն այնքան էլ հումանիտար առաքելություն չէր, այլ՝ ռազմական:

Ավելին՝ Բոլթոնը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանից է գալիս և այնտեղից ստացել է հավաստիացումներ, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին հարցը լրջորեն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում և...»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել