Կրկին ԸՕ փոփոխություններ չհաստատելը ցույց տվեց, որ նախկիններն ԱԺ-ում շարունակում են կառչած մնալ փրփուրներից: Եթե նույնիսկ նոյեմբերի 1-ին ԱԺ-ն լուծարվի, ու ընտրությունները կայանան գործող ԸՕ-ով, չեմ կարծում, թե դրանից շատ կշահեն դաշնակներն, ու կշահի, ընդհանրապես, Հանրապետականը: Ուղղակի Նիկոլը ստիպված է լինելու կրկին գործողության մեջ դնել գործարարներին, այս անգամ՝ հանուն հեղափոխության վերջնական հաղթանակի: Իսկ վերջիններս հատուկ դեմ չեն լինի, քանի որ այս անգամ նրանցից ֆինանսական լուրջ ծախսեր չեն պահանջվելու՝ հաշվի առնելով ընտրակաշառքի բացակայությունը: Ոչինչ, որ մենք դեռևս կունենանք կիսաքաղաքականացված խորհրդարան։ Ինչպես հայտնի կինոնկարում է ասվում, Մոսկվան միանգամից չի կառուցվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել