Ես այդպես էլ չհասկացա, թե Կենտրոնական բանկն ինչո՞ւ ընդառաջ չգնաց Վերածնունդ թաղամասի շահառուներին և չվերաֆինանսավորեց բնակարանի արժեքը: Ես կարծում եմ, որ Հայաստանի ամենակարևոր պաշտոններց մեկն զբաղեցնող մարդը՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ով այդ պատասխանատու պոստին է Սերժ Սարգսյանի որոշմամբ արդեն մի քանի տարի, գիտի, թե ինչքան վատ վիճակում է Հայաստանի բնակֆոնդը և թե ինչքան կարևոր է երիտասարդ ընտանիքների համար բնակարան ունենալը: Մարդիկ չեն ամուսնանում, հաճախ նաև երկրից հեռանում են բնակարան չունենալու պատճառքով, իսկ հիմա ստեղծվել էր իրավիճակ, երբ շատ ցածր կանխավճարով ու տոկոսներով մարդիկ կարող էին բնակարան ունենալ: Պետությունը գնաց սխալ ճանապարհով և որպես հիմնավորում նշեց, որ բոլոր շինարարական կազմակերպությունները պետք է հավասար հնարավորություններ ունենան, այո հավասար պետք է լինեն, բայց բարեխիղճ ու արդյունք ցույց տվածներին պետք է արտոնյալ պայմաններ տրվեն, իսկ ԵՊՀ շրջանավարտների միավորման արած գործը տեսնելու համար կարելի է գնալ Ավան (Ավան 1,2,3,4,5,6 թաղամասեր, գնալ Զեյթուն 1.2.3), իսկ ոչ բարեխիղճների պակաս թերևս չկա, գնացեք Կենտրոն, Դավթաշեն և այլն: Ստացվում է, որ ժողովրդական լեզվով ասած՝ բոլորին նույն աշինով է չափում պետությունը: Ես իսկապես հույս ունեմ, որ որոշումը դեռ վերջնական չէ ու պետությունը միջոցներ կգտնի ոչ միայն վերաֆինանսավորելու համար Վերածնունդ թաղամասի շահառուների հիփոթեքային վարկերը, այլև կխրախուսի հին ու վթարային բազմաբնակարանների տեղում նորերը կառուցելու պատրաստամակություն հայտնող շինարարներին, խոսեք սեյսմոլոգների հետ, հարցրեք, թե օրինակ Մայրաքաղաքի բազմաբնակարանների քանի տոկոսն է վթարայաին վիճակում ու ամեն ինչ տեղը կընկնի: Հարցեր կան, որոնց մասին չեն խոսում, բայց մոտ 20 տոկոս բազմաբնակարաններ 10-15 տարի հետո ապրելու համար խիստ վտանգավոր կլինեն: Այդ խնդրի առաջ չկանգնելու համար պետք է այսօրվանից խելամիտ քայլեր կատարել, թարացնել բնակֆոնդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: