HBO հեռուստաալիքն իր հաստիքներում ներառել է նաև ինտիմ տեսարանների կոորդինատորի պաշտոնը, հաղորդում է Entertainment Weekly-ն: Այժմ սեքսուալ տեսարանների նկարահանումների ժամաակ իրավաբան ներկա կգտնվի, որը կհետևի, որ  «մասնակիցների արժանապատվությունը և զգացմունքները չվիրավորվեն»:

Նոր պաշտոնն առաջին անգամ կիրառվել է «Երկու» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ պոռնոաստղ Լորայի դերակատար դերասանուհի Էմիլի Միդը հայտարարել է, որ իրեն հարմարավետ չի զգում և սեքսուալ տեսարանի նկարահանմանը խնդրել իրավաբանի հրավիրել: Պրոդյուսերները Intimacy Directors International կազմակերպության միջոցով հրավիրել են Ալիսիա Ռոդիսին, որն էլ ստացել է այդ պաշտոնը:

«Ես այստեղ եմ դերասանների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև այն բանի համար, որ պրոդյուսերները վստահ լինեն. հրապարակում պահպանվում են ավտանգության բոլոր կանոնները: Սեքս սկանդալներից, #MeToo շարժման ստեղծումից հետո իմ պաշտոնը պարզապես անհրաժեշտ է»,-ասել է Ռոդիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել