Բոլոր ժամանակներում մումիաները մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել և համարվել են հնէաբանների յուրօրինակ ու ցանկալի գտածոները: Սակայն պատահում է, որ մումիայի արժեքն ու կարևորությունը կրկնապատկվում են, քանի որ դրանում հայտնաբերվում են արտասովոր և անսպասելի այլ իրեր: Ձեզ ենք ներկայացնում մի քանի «անակնկալներ», որոնք իրենց մեջ թաքցրել են մումիաները:
Հաստ աղիքի քաղցկեղ

Հաստ աղիքի քաղցկեղը տարածվածությամբ երրորդն է քաղցկեղների շրջանում : Այն, առաջին հերթին, առաջանում է անառողջ կենսակերպ վարելու արդյունքում. պարբերական մարզումների բացակայություն, շատ ուտել և պահածոյացված ուտելիքի օգտագործում : Քանի որ այս գործոններն ուղղակիորեն կապված են ժամանակակից մարդկանց կենսակերպի հետ, ատ մարդիկ կարծում են, որ հաստ աղիքի քաղցկեղը հարաբերականորեն նոր հիվանդություն է :
Սակայն 17-18-րդ դարերի հունգարական մումիաների ուսումնասիրումը ցույց է տվել, որ այս հիվանդությամբ տառապել են նաև նախկին դարաշրջանների մարդիկ : Հյուսվածքների նմուշները, որոնք օգտագործվել են հետազոտության ընթացքում, վերցվել են 20 մումիաներից, որոնք հայտնաբերվել են Հունգարիայի Վաց քաղաքի դամբարաններում : Այս հնագիտական գտածոները մարդկանց թույլ տվեցին իմանալ, որ հաստ աղիքի քաղցկեղը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան ի հայտ են եկել վերոնշյալ ժամանակակից գործոնները, որոնք ազդում են առողջության վրա :
Հող

3200-ամյա եգիպտական մումիայի ՄՌՇ սքանավորուման արդյունքում դրա գլպում հայտնաբերվել է հող : Հետազոտողը պարզել է նաև, որ օբյեկտի ուղեղը մումիֆիկացման ընթացքում անձեռնմխելի է եղել : Դա ստիպել է գիտնականներին ենթադրել, որ մարդը ապրել է մ.թ.ա. 16-11-րդ դարերում կամ Նոր թագավորության դարաշրջանում : Այդ ժամանակաշրջանից հետո ստանդարտ պրոցեդուրա էր համարվում մումիֆիկացման ընթացքում ուղեղի հեռացումը :
Հաթասոն անունով մումիայի գանգի ձևի ուսումնասիրումից հետո ենթադրվել է, որ նա կին է եղել: Որպես կանոն, մանսագետներն օգտագործում են մումիայի կոնքը՝ հասկանալու դրա սեռը, սակայն այս դեպքում կոնքը կոտրվել էր : Ինչ վերաբերում է հողին, ապա այն մինչ օրս հանելուկ է մնում բոլորի համար, քանի որ մումիֆիկացման նման եղանակ նախկինում երբեք չի հանդիպել գիտնականներին :
Ուղեղը հեռացնելու համար նախատեսված գործիքներ

Շուրջ 3500 տարի առաջ եգիպտական մումիֆիկացման գործընթացը զգալի առաջընթաց ապրեց. մումիֆիկացնելուց առաջ սկսեցին հեռացնել ուղեղը : Դա անում էին պարզագույն գործիքների միջոցով : Ցավոք սրտի, զմռսողներից շատերը անուշադիր էին և հաճախ այդ գործիքները թողում էին հանգուցյալների գանգերի մեջ : 2008 թ. Խորվաթիայի գիտնականների մի խումբ 2400-ամյա կնոջ մումիան ՄՌՇ սքանավորման ենթարկեց :
Զարմանալիորեն՝ մումիայի ձախ գագաթային ոսկրի ու գանգի հետևի հատվածի միջև հայտանբերվեց ուղեղի հեռացման համար նախատեսված գործիք : Իրականում նման հայտնաբերում կատարվել է մեկ անգամ ևս. ևս մեկ գործիք գտնվել է 2200-ամյա մումիայի գանգում : Օբյեկտն ընդամենը 7 սմ երկարություն ուներ և պատրաստված էր օրգանիկ նյութից :
Հետազոտողները կարծում են, որ ի սկզբանե գործիքն ավելի մեծ չափեր է ունեցել, սակայն մումիֆիկացման ընթացքում կոտրվել է : Եվ քանի որ գանգից գործիքի մնացորդը հանելը դժվար էր, զմռսողները նախընտրել են այն թողնել գանգում :
Մկնդեղ

Հազարավոր տարիներ շարունակ Չիլիի տարածքում բնակվող հնագույն մարդիկ ընդունել են մնդեղի հսկայական չափաբաժիններ : Դա պարզ է դարձել 45 անդյան մումիաների մազերի ուսումնասիրումից հետո, որոնք հայտնաբերվել են Ատակամա անապատի շրջանում : Մկնդեղը անհամ և անգույն տարր է, որը հանդիպում է ստորերկրյա ջրերում և աղտոտված գետերում :
Այս թույնը մեծ քանակությամբ առկա է եղել Ատակամա անապատի շրջանում : Այս տարրի քրոնիիկ ադեցությունը հանգեցնում է մաշկային հիվանդությունների, նյարդային խնդիրների, վաղաժամ ծննդաբերությունների, քաղցկեղի, և վերջապես՝ մահվան :
Մանրամասն հետազոտություններ կատարելուց հետո գիտնականները պարզել են, որ մումիաների 31%-ի մոտ արյան մեջ մկնդեղի քանակությունը 2,6 միկրոգրամ/լ է եղել : Ժամանակի ընթացքում Չիլիի հյուսիսային հատվածի բնակիչների օրգանիզմում մեծացել է մկնդեցղիղ չափաբաժինը, որի արդյունքում էլ նրանք մահացել են :
Լավ պահպանված ուղեղ

2010 թ. օգոստոսին ռուս գիտնականները 39 000-ամյա մամոնտի մումիա հայտնաբերեցին: Մումիֆիկացված կենդանին գտնվել է սիբիրյան հավերժ սառնամանիքում: Բացի նրանից, որ մամոնտի մարմինը հրաալիորեն պահպանվել է,նրա ուղեղը ևս շատ լավ վիճակում էր: Իրականում սա գիտությանը հայտնի այն մամոնտի ուղեղն է, որը լավագույն կերպով է պահպանվել:
Մումիֆիկացված կենդանին անվանվել է Յուկա: Նրա ուսումնասիրումից հետո մասնագետները եկել են եզրակացության, որ մամոնտը սատկել է 6-9 տարեկանում: Տոմոգրաֆների միջոցով ուսումնասիրողները կարողացել են գտնել նրա նյարդային համակարգի հիմնական հյուսվածքային տարրը և հետզոտել կենդանու ուղեղը, որը, փաստորեն, չափազանց նման է ժամանակակից փղերի ուղեղներին:



