Անհրաժեշտ բաղադրիչները

  • 4 ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 100 գ կարագ
  • Ալյուր
  • 1 թեյի գդալ սոդա
  • Կրեմի համար
  • 200 գ կարագ
  • Եփած խտացրած կաթ
  • 3 ճաշի գդալ մեղր

Պատրաստման եղանակը

Ձուն հարիր 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացրու կարագ, սոդա և այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր:

Խմորը բաժանիր 2 կամ 3 գնդի և դիր սառցախցիկի մեջ:

Սառչելուց հետո խմորի գնդերը անցկացրու քերիչով՝ թաթախելով ալյուրի մեջ ու թխիր 180°C ջեռոցում այնքան, մինչև վարդագունի:

Հարկավոր է մաղել թխված շերտերը՝ ավելորդ ալյուրը մաքրելու համար:

Կրեմ

200 գ կարագը լավ հարիր, ապա գդալ-գդալ ավելացրու մեկ տուփ եփած խտացրած կաթն ու մեղրը:

Խառնիր կրեմը և խմորը ու ձևավորիր խորանարդիկներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել