Ալիևը հանդես է եկել ելույթով, որ նրանք պատրաստ են լուծել հարցը և՛ խաղաղ, և՛ մարտական գործողությունների ճանապարհով: Այստեղ պարզ է, որ մարտական գործողությունը ներքին լսարանի համար է, իսկ խաղաղ ճանապարհը Մինսկի խմբին է ուղղված: Բոլորն էլ համոզված են, որ եթե Ալիևը 30 տոկոս համոզվածություն ունենար իրենց հաղթանակում, ապա արդեն իսկ սկսված կլինեին մարտական գործողությունները: Այստեղ պետք չէ զարմանալ Ալիևի կամ այլ ադրբեջանցիների երազանքի ու բարբաջանքի վրա, որ իրենք պատրաստ են ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Այստեղ պետք է զարմանալ մեր մի քանի մեգա տխմար ընդդիմադիրների ու ֆեյսբուքյան գրառումներ անողների վրա, որ նրանք ջուր են լցնում այդ ջրաղացին իրենց հիմար ելույթներով ու գրառումներով, որ մենք թույլ ենք, որ այս իշխանությունները թուլացրեցին մեզ և մի քանի նման տխմար բառակապակցություններ: Ես համոզված եմ, որ այսօր ով խոսում է թուլությունից, կռվի տարիներին իր մամայի փեշի տակ է թաքնվել, իսկ այսօր լեզուն ճտպտում է, ես համոզված եմ, որ նոր ռազմական գործողությունների ժամանակ այդ մարդիկ նույնպես կթաքնվեն, բայց այս անգամ իրենց կանանց փեշի տակ: Հիմա կոչ եմ անում փեշատակի մարդկանց, որ զբաղվեն իրենց տափուկ ու կեղտոտ քաղաքականությամբ և նման ելույթներ էլ չունենան և չբարբաջեն: Մեկ է, հաղթանակ տարած հայ ազգին չես հաղթի, իր տունը, հողը, ընտանիքը, հայրենիքը պաշտպանող հայ մարդուն չես հաղթի, դրանք շատ լավ գիտակցում է Ադրբեջանը, մնաց գիտակցեն մեր մի քանի «բալվան» ընդդիմադիրներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=580241328662998&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել