Առողջապահության ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկի՝ Նարեկ Վանեսյանի անվան հետ կապված Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած խայտառակ սկանդալը մեծ աղմուկ է առաջ բերել: Առավել ևս, երբ մի խումբ անվանի բժիշկների, պրոֆեսորների, դասախոսների հայտնի բաց նամակում ֆիքսվեց, որ միջադեպի հեղինակը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկներ է և պաշտոնի նշանակվեց Թորոսյանի նախարար դառնալուց հետո: Այս մասին գրել է «Իրավունք»-ը: 

Թերթի հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարն իր ընկերոջ նկատմամբ, առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանն ընդամենը ասել է, որ նախարարն այժմ գործողման մեջ է և միայն վերադառնալուց հետո անդրադարձ կանի խնդրին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել