«Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբե­րի 4-ին ՀՀ էներգետիկ ենթակառուց­վածքների և բնական պաշարների նա­խարարի ժամանակավոր պաշտոնա­կատար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, սակայն նա ևս այս պաշտո­նին երկար չի մնա:

Մեզ հասած տեղե­կությունների համաձայն՝ նա իշխանու­թյան ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախա­րար աշխատել, քանի որ այդ պաշտոնն իրենը չի համարում: 

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառ­նալ իրեն առավել հարազատ ոլորտ, որ­տեղ նա երկար տարիներ աշխատել է: Մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հան­րային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ: Ուստի չի բացառվում, որ նա հանկարծ դառնա այդ հանձնաժողովի ղեկավար, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը մնա օդից կախված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել