«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «Տարոն» ընկերության միջև արդեն քսան տարի շարունակվող դատական հակամարտությունը, կարծես թե, վերջ չունի: Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան ավելի քան 20 տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը պատմեց, որ 20 տարիների ընթացքում ուղիղ 600 դատական գործընթացի է մասնակցել: «Արդեն 21 տարի դատարաններից տուն չեմ գալիս, չնայած այն բանին, որ 4 դատական հայց եմ շահել, բայց չի ավարտվում»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց Իսախանյանը` նշելով, որ ըստ ՊԵԿ-ի` Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան դեռևս 1992 թվականին մինչև մասնավորեցվելը իբր 33 մլն 834 հազար դրամի պարտք է ունեցել, և մինչև հիմա այդ պատմության շուրջ վիճաբանություն է ընթանում,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել