Կուրղինյանի հետ 2011-ի վերջերին եմ հանդիպել Մոսկվայում: Հայերի հանդեպ ինչ-որ նեղվածություն կար մոտը: Ժամանակին Արցախյան հարցում լավ ակտիվ էր ու պաշտպանում էր մեր դիրքերը Ռուսաստանում: Ահագին ակտիվ լոբբիստական աշխատանք էր տանում (հիմա էլ, ի դեպ) ու երևի իրեն արհամարհված կամ թերագնահատված էր զգում: Հարցերիս շատ կարճ ու կտրուկ էր պատասխանում: Էդպես էլ չկարողացա հետը նորմալ աշխատանքային հարաբերություններ կառուցել...
Կարծում եմ, բոլորին հասկանալի է, թե էս ամեն ինչը խի հիշեցի: Սաղ ցանցը էդ մարդուն է հայհոյում: Տպավորություն կա, թե նոր բացահայտեցինք Կուրղինյանին: Այնինչ, իրա մոտեցումները շատ հայտնի են: Պետք ա ուղղակի աշխատանքի ճիշտ ձև մշակել՝ անտեսել անընդունելի մոտեցումներն ու նրա պոտենցիալն օգտագործել ի շահ մեր պետության: Եթե հնարավոր է: Դե իսկ եթե հնարավոր չի, ուրեմն Աստված իրա հետ: Ամեն մի խոսքից ցնցվելու ի՞նչ կարիք կա:



