Աշխարհում ամենասիրված և տարածված արտադրանքը շոկոլադն է։ Նրանց, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց շոկոլադի, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ դրա հետաքրքիր և օգտակար հատկություններին։

Օգտակար փաստեր

  • Շոկոլադն օգտակար է սրտի համար։ Շատ շոկոլադ օգտագործող մարդկանց մոտ սրտի հիվանդությունների հավանականությունը պակասում է 37%-ով։
  • Այն բարձրացնում է տրամադրությունը, ուղեղում ավելացնում է սերոտոնինի քանակությունը։
  • Իտալացի գիտնականներն ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր շատ են օգտագործում շոկոլադ, մեծ տարիքում ավելի քիչ են տառապում տկարամտությամբ։
  • Շոկոլադը բթացնում է սովի զգացումը։ Բավական է ուտել 10 գրամ շոկոլադ, և սովն անհետանում է։
  • Շոկոլադի սիրահարներն ավելի երկար են ապրում։ Սա ապացուցող հետազոտությունը տևել է ավելի քան 60 տարի։ Շոկոլադի ամենօրյա օգտագործումը կյանքը կարող է երկարեցնել մեկ տարով։
  • Վիճակագրության համաձայն՝ այն երկրներում, որտեղ ավելի շատ են օգտագործում շոկոլադ, Նոբելյան մրցանակակիրներն ավելի շատ են։

Հետաքրքիր փաստեր

  • Աշխարհի ամենաթանկ շոկոլադը «Madeleine» է, որը ստեղծել է Ամերիկայի Կոնեկտիկուտ նահանգից մի խոհարար։
  • Անգլիական Cadbury շոկոլադի գործարանը 1842 թվականին աշխարհում առաջին անգամ արտադրել է շոկոլադե սալիկ։
  • Շոկոլադե սալիկն առաջին անգամ արտադրվել է 1842 թվականին անգլիական Cadbury գործարանում։
  • Կակաոն գոյություն ունի մի քանի միլիոն տարի և հավանաբար ամենահին բնական ուտելիքներից մեկն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել