Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի բակում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել