2016թ․ Արիզոնայի համալսարանի աշխատակից, աստղաֆիզիկոս Լոուրենս Կրաուսը Ավստրալիայում համաժողովի ժամանակ անզգուշաբար կամ միտումնավոր բռնել է իր հետ լուսանկարվելու ցանկություն հայտնած կնոջ կուրծքը։

Կինը պրոֆեսորի այդ արարքը որակել է որպես անշնորհք վարքագիծ։ Համալսարանի ղեկավարությունը միջադեպի մասին տեղեկացել է իրավապաշտպան Մելանի Թոմփսոնից, որ ներկա է եղել միջադեպին։ Այնուհետև բացահայտվել են նաև պրոֆեսորի նմանօրինակ վարքագծի այլ դրվագներ, և համալսարանի ղեկավարությունը, ուսումնասիրելով դրանք, հաստատել է, որ պրոֆեսորը խախտել է ուսումնական հաստատության էթիկայի կանոնները, ինչի համար նա հեռացվել է գիտական հեղինակավոր Originas նախագծի ղեկավարի պաշտոնից։

Կրաուսն այժմ գտնվում է հարկադրական վճարովի արձակուրդում (նրա աշխատավարձը կազմում է տարեկան 265 հազար դոլար), որից հետո նա աշխատանքի այլևս չի վերադառնա։ Ինքը՝ Կրաուսը, ժխտում է իր դեմ հարուցված բոլոր մեղադրանքները և դրանք որակում որպես հերյուրանքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել