Armenpress.am-ը գրում է.
Եվրախորհրդարանը (ԵԽ) հոկտեմբերի 24-ին քվեարկել Է 2021 թվականից Եվրամիությունում որոշակի պլաստիկե իրերի, մասնավորապես, սեղանի ամանեղենի եւ սպասքների, բամբակի ձողիկների, կոկտեյլի ցողունիկների եւ խառնիչների, օդապարիկների բռնիչների օգտագործման արգելքի սահմանման օգտին: Կողմ Է քվեարկել 571 պատգամավոր, դեմ՝ 53-ը, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ մի շարք միանգամյա պլաստիկե իրերի, որոնց բաժին Է ընկնում ծովային աղբի ավելի քան 70 տոկոսը, օգտագործման արգելքի սահմանման օգտին քվեարկել Էր Եվրախորհրդարանի շրջակա միջավայրի կոմիտեն: Պլաստիկե որոշ իրերի օգտագործումը Եվրամիությունում, որոնց այլընտրանքը չկա, առաջարկվում Է կրճատել մինչեւ 2025 թվականը: Այժմ Եվրախորհրդարանը պետք Է նոյեմբերին Եվրահանձնաժողովի եւ ԵՄ-ի խորհրդի հետ բանակցություններ վարի Եվրամիության համապատասխան դիրեկտիվի նախագծի շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: