Haynews.am-ը գրում է.
Դեռևս հոկտեմբերի 19-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանի հրապարակում, նախընտրական հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի արտահայտած որոշ մտքերի ցանկանում էի անդրադառնալ, սակայն, մտածելով որ դա նախընտարական ու քաղաքական ելույթ է, չանդրադարձա:
Բայց այն ինչ տեղի ունեցավ ժամեր առաջ ԱԺ ամբիոնից, արդեն որպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու, որպես պետական այր, նրա արտահայտած մտքերին չանդրադառնալ չեմ կարող:
Հարգելի Փաշինյան, կամ Ձեզ ձեր ներկայացուցիչները Սյունիքի մարզից տալիս են սխալ ու խեղաթյուրված տեղեկատվություն, կամ դուք միտումնավոր այդպես էլ չկարողացաք ըմբռնել սյունեցու հոգեբանությունը:
Սյունեցին ամուր է կանգնած իր հող ու ջրին, դարեր շարունակ եղել է, կա ու լինելու է հայոց պետականության հենասյունը և պատահական չէ, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրությանը քաղաքացիական պարտքը կատարելու իմաստով ամենաբարձը գրանցվեց Սյունիքում, այն դեպքում երբ Ձեր նշած «հեղափոխական» թեկնածուներին ընտրելու համար մասնակցում էին ընդամենը ընտրողների ոչ ավելի քան 1/3-ը: Եվ այսօր առնվազն 10.000 ընտրողի կարծիքը համարել քրեաօլիգարխիայի կարծիք, հանցագործների ուղղակի, մեղմ ասած, հարիր չէ պետական պաշտոնիային:
Եթե Ձեզ չեն տեղեկացրել, որ Կապանի քաղաքապետ ընտրված Գևորգ Փարսյանը մարզկենտրոնում հարգանք, համակրանք և ընդունելի ընտանիքի զավակ է: Իսկ Գևորգը իր ապրած կյանքով ոչ միայն շարունակել է գերդաստանի ավանդույթները, այլև իր մարդամոտ բնավորությամբ կարողացել է վայելել իր համաքաղաքացիների լիարժեք վստահությունը, ապա իմացեք:
Հոկետմբերի 21-ի գիշերը Կապանի փողոցներում բազմահազար մարդիկ նշում էիր իրենց հաղթնակը, դա շատ ավելին էր քան ապրիլի 23-ի երևանյան իրադարձությունները:
Հարգելի Փաշինյան, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Ձեր նշած քրեաօլիգարխիայով, հանցագործությունների և այլնի տվյալներով Սյունիքը հանրապետության մյուս բնակավայրերի հետ համեմատ շատ ու շատ ավելի նախանձելի պլանում է: Որպես տեղեկատվություն, ընդունեք, որ Կապանը միշտ իր քաղաքական ինքնուրույն կամարտահայտությամբ առանձնացել է թե տեղական, թե համապետական ընտրություններում:
Լիահույս եմ, որ դուք լինելով վաստակաշատ լրագրող և տաղանդավոր քաղաքական գործիչ, գիտեք մեծն սյունեցի գուսան Աշոտի. «Սյունաց հողը անարատ է, չարի սերմը բույն չի դնի անարմատ է…» խոսքերը:
Քանի դեռ Սյունիքն ամբողջությամբ չի ալեկոծվել Ձեր ելույթի տպավորությամբ, խնդրում եմ Ձեզ օգտագործեք Ձեր սիրելի լայֆը, դիմեք Սյունիքի ժողովրդին պարզաբանելով Ձեր ելույթի ենթատեքստը, որն այս պահին խիստ անհրաժեշտ է:
Հարգանքներով՝ հասարակական քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյան

Նյութի աղբյուր՝ http://www.haynews.am/hy/1540376304?fbclid=IwAR1y9Snou0FZqBm3w7OOcnaq3obRLrQKZRpcwPHFTZT3r5Exe6YykJdBesg
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել