Yerkir.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ընդունել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի դատական հայցը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ. հայտնում է ru.armeniasputnik.am-ը: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Ի դեպ, Քոչարյանի որդին հայցը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 20-ին, սակայն այն ժամանակ դատարանը վերադարձրել էր այն որոշ անճշտությունների պատճառով:

Նշենք, որ հայցում Քոչարյանի որդին Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել իր հոր հասցեին հնչեցված զրպարտությունը: Բանն այն է, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանը հայտարարել էր, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հյուրանոց է գնել` 6 միլիոնի չափով կաշառք վճարելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել