Պատմության մեջ չկա այնպիսի մի դրվագ, երբ գոյություն ունենա հայ-եզդիական որեւէ հակամարտություն: Անկախ դրությունից՝ եզդիները միշտ հայերի կողքին են եղել եւ կռվել են մինչեւ վերջին շունչը: Ասվածի ապացույցը գրեթե մեկ դար առաջ հայ եւ եզդի ժողովուրդների միասնական պայքարն էր ընդդեմ միասնական բիրտ ու արնախում թուրքի: Մայիսյան հերոսամարտերի ամենաթեժ պահին էր, երբ հայկական բանակում ձեւավորվեց եզդիական 1500 հոգանոց հեծյալ գունդ՝ գլխավորությամբ զորավար Ջանգիր աղայի: Գնդի պատրաստման գործում իր դերն ունեցավ Հայաստանի 1-ին Հանրապետության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ուսուբ Բեկը: Նորաստեղծ գունդը կարողացավ վճռորոշ դեր ունենալ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում: Հոգնած լինելով բոլոր տեսակի բարոյական հաղթանակներից՝ հայ-եզդիական ռազմական դաշինքի վերածված բարեկամությունը ունեցավ շոշափելի ու վճռորոշ հաղթանակ:
Եզդիների ազգային կոմիտեն շնորհավորում է երկու ժողովուրդների միասնական տոն դարձած այս առիթը (մայիսի 28-ը) եւ հույս հայտնում միասնական ոգու շնորհիվ ապագայում տեսնել միայն հաղթանակներ:



