Շանելն աշխարհահռչակ բրենդ է՝ լեգենդար պատմությամբ։ Բայց ի՞նչն է նրան դարձնում այսքան գրավիչ։ Հիմա կփորձենք հասկանալ։

1. Կոկո Շանելն իր գործունեությունը սկսել է որպես գլխարկների դիզայներ։

18 տարեկանում ինտերնատից դուրս գալուց հետո Կոկո Շանելը աշխատանքի է ընդունվում ատելյեում։ Նա երազում էր երգչուհի դառնալու մասին, սակայն 1909 թվականին նա բացում է գլխարկների իր սեփական խանութը։

2. Շանելի հայտնի բուտիկը գտնվում է Փարիզի Ռյու Կամբոն փողոցում

Ռյու Կամբոն 31 հասցեում գտնվող հայտնի բուտիկը մինչև հիմա համարվում է Շանելի բրենդի սիրտը։

3. Լեգենդար Chanel № 5 օծանելիքը ստեղծվել է 1921 թվականին

Այս հեղուկի ամենաառաջին թողարկումը լցված է եղել հասարակ ուղղանկյունաձև տարաների մեջ։

4. Շանելը ստեղծել է սև փոքրիկ հագուստի առաջին մոդելը

1926 թվականին Vogue-ում հայտնվում է սև փոքրիկ հագուստի առաջին էսքիզը, որի հեղինակը Կոկո Շանելն էր։

5. Շանելը կոտրել է նորաձևության վերաբերյալ դասական պատկերացումները

Նրա ստեղծագործությունները միշտ անսովոր են և հիասքանչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել