Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի հայերի միության նախագահը որևէ խնդիր չունի ո՛չ Հայաստանի նոր, ո՛չ հին իշխանությունների հետ, եկել է, գալիս է ու գալու է Հայաստան. այս մասին  Tert.am -ի հետ զրույցում հայտարարեց  Արա Աբրահամյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ է հեղափոխությունից հետո պակասեցրել այցերը Հայաստան: Ավելին՝ նա հեղափոխության բուռն շրջանում Մոսկվայում՝ պատասխանելով մի հայ աղջկա հարցին, նշել էր՝ իսկ նրանք ծրագիր ունե՞ն, ապա ասել էր՝ վատ է լինելու, վատ, ինչպես 1991 թվականին: Եվ հետևաբար, հարց՝ արդյոք Արա Աբրահամյանը ոչ լավ հարաբերությունններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ:

«Գիտեք ինչ կա, իմ հարաբերությունները Հայաստանի նոր ու նաև հին իշխանությունների հետ միշտ շատ լավ են եղել, իմ գործը բիզնեսն է, իմ գործն աշխատելն է: Եվ իշխանությունը, գիտեք ինչ կա, ժամանակավոր բնույթ է կրում, մենք բոլորս մնում ենք քաղաքացիներ:

Այստեղ իմ եղբայրներն են, իմ քույրիկը, իմ ծնողներն են, որ այս պահին նայում են, ցավոք, ողջ չեն:  Ես միշտ եկել եմ ու գալու եմ՝ ով ուզում է լինի իշխանության:  Այնպես որ, մի քիչ ճիշտ չեք հարցը տալիս»,-ասաց Արա Աբրահամյանը:


Նա  նշեց, որ 3 ամիս բացակայելու է նաև Ռուսաստանից, բայց դա չի նշանակում, որ չի ուզում գալ Հայաստան կամ Հայաստանի իշխանությունները դա չեն ուզում:

Ռուսաաստանի հայերի միության նախագահը նշեց, որ 61 տարեկան է,  որևիցե երկիր չայցելելու խնդիր չի ունեցել՝ Թուրքիան ու Ադրբեջանն էլ՝ ներառյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել