1. Ճանապարհային նշան

Հնարավոր է՝ վստահ չեք ձեր՝ վերջերս կայացրած որոշումների վրա։ Այս խնդիրը լուծելու համար պետք է խորհրդով դիմեք այնպիսի մեկին, ով ավելի երկար փորձ ունի։ Գտեք այնպիսի մեկին, ով ինքն էլ նման խնդիրներ ունի, ու հարցրեք՝ ինչպես է նա հարթում դրանք։ Պարզապես հիշեք, որ ամենևին էլ պարտադիր չէ գնալ նրանց ասած ճանապարհով։ Դա պարզապես կօգնի ձեզ հասկանալ՝ ինչ եք իրականում ուզում։ Հավանաբար նրանց խորհուրդը պարզապես պլատֆորմ է ձեր ինտուիցիայի համար։

2. Ճանապարհ

Դուք միշտ ուզում եք անել այն, ինչ ճիշտ է, բայց ձեզ չի թվում, որ ձեր ճանապարհն այն մեկն է, որը դուք եք ընտրել։ Հիշեք, որ կյանքը լի է շրջադարձներով. միայն այն, որ ճանապարհը նման չէ նրան, ինչ դուք էիք սպասում, դեռ չի նշանակում, որ դուք վերջում չեք հայտնվելու այնտեղ, ուր պետք է։ Ու եթե դուք որոշ ժամանակ գնում եք այս ճանապարհով ու, միևնույն է, շարունակում եք մտածել, որ ճիշտ ճանապարհին չեք, ուրեմն՝ միգուցե եկել է սեփական ուղին ստեղծելու ժամանակը։

3. Օձ

Այս կենդանին վտանգ է խորհրդանշում։ Ենթագիտակցաբար դուք մտածում եք, որ ցավ կապրեք որոշ որոշումներ ընդունելուց հետո։ Արդյոք այդ սպառնալիքն իրակա՞ն է։ Արդյոք այդ որոշումների արդյունքները ֆիզիկական կամ էմոցիոնալ ազդեցություն կունենա՞ն ձեզ վրա, թե՞ դրանք պարզապես անհիմն վախեր են, որոնք կառավարում են ձեր կյանքը։ Հիշեք, որ օձերը վտանգավոր չեն, եթե գիտեք՝ որտեղ են թաքնված ու ինչպես գտնել նրանց։

4. Տղա

Դուք միշտ ուզում եք կառավարել իրավիճակը։ Սակայն պետք է հաշվի առնեք, որ կառավարելը պարզապես իլյուզիա է։ Եղեք համբերատար, ու ամեն բան կլինի այնպես, ինչպես պետք է լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել