Մեքսիկայում Գվադալահարի համալսարանի գիտնականները պարզել են, որ թեքիլան նպաստում է նիհարելուն՝ շնորհիվ բաղադրության մեջ երկնագույն ագավայի։ Դրա բաղադրության մեջ եղած նյութերը բարձրացնում են աղեստամոքսային հիվանդությունների դեղամիջոցների էֆեկտիվությունը, պայքարում են Կռոնի հիվանդության, կոլիտի դեմ և նպաստում են նիհարելուն, գրում է The Independet-ը։

Բացի այդ, ագավան բնական շաքար է արտադրում՝ ագավինը, որը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, մեծացնում է ինսուլինի և հորմոնների արտադրությունը։ Դրանք նվազեցնում են ստամոքսի դատարկման արագությունը։ Արդյունքում մարդիկ ավելի քիչ են ուտում՝ օրգանիզմին հնարավորություն տալով օգտագործել մինչ այդ կուտակված ճարպերը։

Ագավինը նաև որպես սննդային մանրաթել է գործում, որը օգնում է կարգավորել ախորժակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել