Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը երեկ գրել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին, համաձայն որի՝ ֆիզիոթերապևտիկ ծառայությունների դիմաց գումար էին պահանջել պետպատվերով բուժօգնության դիմած ազատամարտիկից, սակայն Արցախյան պատերազմի մասնակից, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Աշոտ Հակոբյանը հրաժարվել էր վճարել:

Ազատամարտիկը հիվանդանոցում մեծ աղմուկ էր բարձրացրել, ինչպես ինքն է պնդում, կռիվ էր սարքել, ապա՝ բուժկենտրոնի տնօրենի միջամտությունից հետո անվճար բուժօգնություն էր ստացել:

Այսօր առավոտյան Aysor.am-ի խմբագրություն էր զանգահարել Աշոտ Հակոբյանը,  որպեսզի բուժկենտրոնի ղեկավարությանը ապացուցի՝ ոչ թե ինքն է զանգել ու բողոքել, այլ միջադեպի ականատես լրագրողն է զանգահարել իրեն: Հակոբյանի խոսքով՝ ինքը չի կարդացել երեկվա հրապարակումը, սակայն հիվանդանոցից իրենցից պարզաբանում են պահանջել, թե ինչո՞ւ է բողոքել լրագրողներին: 

«Ինձ հիվանդանոցից ասում են՝ ես եմ զանգահարել բողոքել, բայց ես չեմ զանգահարել: Իրենք գիտեն՝ ես եմ բողոքել լրագրողին, բայց լրագրողն է զանգել: Հիմա ինձնից նեղանում են», - ասաց ազատամարտիկը:

Թեև Աշոտ Հակոբյանը ևս մեկ անգամ վերահաստատեց միջադեպի մասին իր նախորդ հայտարարությունները, սակայն խնդրեց ջնջել նյութը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել