Չգիտես ինչի բոլորս ընդունում ենք for granted, որ ռուսերենի իմացությունը պարտադիր է հայի համար en général՝ ուզում ես ծնված եղիր ՀՀ-ում, ուզում ես՝ Բեյրութում, չես ուզում՝ Ամերիկայում:
Արմենչիկը, видите ли, ռուսերեն ասել է «դասվիդանսկի»:
Իրենք՝ ռուսներն էլ, չգիտես ինչի, умиляются, երբ մի արտասահմանցի (ոչ նախկին ԽՍՀՄ տարածքից) մի քիչ սխալներով ռուսերեն բառեր է ասում: Բայց մեզ չեն ներում, ու մենք բոլորս էլ անձնապես ու խմբակային կերպով ամաչում ենք, եթե մեկնումեկը համարձակվում է ակցենտով ռուսերեն բառ ասել կամ огого սխալ խոսել:
Իսկ երբ ռուսերենը որպես լեզու գոյություն չուներ, ազգս ինչի՞ց էր կոմպլեքսավորվում, ասորերենն ակցենտով արտասանելո՞ւց, թե՞ հունարենը:
հ.գ. Սույն գրառումն իր մեջ ոչ մի ռուսատյաց տարր չի պարունակում, այլ ուղղված է բացառապես և ամբողջությամբ ազգիս քաղքենու դեմ:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/641441.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել