Երբ որոշ անբարաքյաթ բալամներ շատ են տարվում պոպուլիզմով ու իրենց կարճ խելքով իրենց դնում են մեգաքաղաքագետի ու դիվանագետի տեղ, համը սկսում է դուրս գալ: Նկարում պատկերված նելիցեպռիյատնի սուբյեկտը Գրիգորրի Այվազյանն է, ով Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն է, ու ով իր կարճ խելքով իբր թե Ադրբեջանի իմիջին ա ուզում խփի՝ չհասկանալով, որ Հայաստանին ա բավականին անհարմար դրության մեջ դնելու:
Ով տեղյակ չի, ասեմ. էս մտքի գիգանտը որոշել ա առաջադրի իր թեկնածությունը Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Ի սկզբանե էս բալամը երևի մտածում էր, որ Ադրբեջանում կմերժեն նրա հայտը ու թույլ չեն տա, ու ինքը կկարողանա մի քիչ ղալմաղալ անելով աչոկ հավաքել, թե բա տեսեք, սաղ աշխարհին ցույց տվեցի՝ ինչ ֆաշիստական պետություն ա Ադրբեջանը...
Ադրբեջանցիք էլ Գրիգորիից մի քիչ ավելի շուստրի դուրս եկան ու հայտարարեցին, որ ախպեր ջան, աչքներիս վրա, արի, մարդավարի գրանցի թեկնածությունդ ու մասնակցի, ու հիմա էս դյուցազունը դրած հավայի ինչ-որ հեքիաթներ ա պատմում, որ ինքը տոկոս ձեն կհավաքի... Արա, դու էպոսագետին էլ տվիր անցար, էնի գոնե հայաբնակ Հայաստանի պայմաններում էր թվեր գմփցնում, բա դու էդ ո՞ւմ հույսով ես 60 տոկոսների մասին բրնձում...
Իսկ գիտե՞ք, թե ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս ավանտյուրիստի ֆինտերը մեր ընդհանուր արտաքին քաղաքականության վրա: Բացատրեմ. Ադրբեջանը իրոք դառոյա տալիս ու գրանցում ա թեկնածությունը Գրիգորիի, ու բնականաբար, Գրիգորին 60 տոկոս էլ չէ, 60 ձեն չի հավաքում, և դա վստահաբար կարելի է ապահովել առանց որևիցե ընտրախախտման, և հայտարարում է ի լուր աշխարհի, որ այ միջազգային հանրություն ջան, հայերը վայնասուն են բարձրացրել, թե ադրբեջանցիները կմորթեն հայերին, եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանի կազմ, հրեն, դաժե հայի ենք թույլ տալիս մասնակցել մեր ընտրություններին... կամ էլ երկրորդ տարբերակով՝ չարյաց փոքրագույնով, Գրիգորին վախենում ա/Գրիգորիին չեն թողնում մերոնք, որ գնա մասնակցի, ու էս դեպքում էլ Ադրբեջանը հանգիստ ասում ա, հրեն, միջազգային հանրություն ջան, ասինք՝ արի գրանցվի, չէկավ, կամ չեն թողել որ գա, կամ էլ ինքը գիտի, որ մեր մոտ ամեն ինչ արդար ա...
Հիմա ինչ եմ ուզում ասել, Գրիգորիին պետք ա Ազատության հրապարակում բուրդ չփխելու ճիպոտով մի լավ դաղել, որ սրանից հետո իրա գլխից դուրս բաներ չբռնի ու մեր հազարավոր խնդիրներին ևս մեկն էլ չավելացնի, իսկ եթե ինքը տենց շատ է կարոտել հարազատ Բաքուն, թող փասափուսեն հավաքի ու վերադառնա, իրան ստեղ ոչ ոք զոռով չի պահում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=288820591254870&set=np.16989034.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել