Նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 15-ի հրամանագրերով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Գեղամ Գևորգյանը՝ գյուղատնտեսության նախարար:

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։

Ազգայի ժողովի հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունվեց փոփոխությունները ԱԺ կանոնակարգ օրենքում: Կողմ քվեարկեցին արտահերթ նիստին ներկա Հանրապետական, «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցության խմբակցությունների անդամները:

Քվեարկությունից հետո ՀՅԴ կառավարությունից հետ կանչեց իր ներկայացուցիչներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ և ՀՅԴ նախարարիներին և մարզպետներին աշխատանքից ազատելու մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով վեց նախարարներ ազատվեցին աշխատանքից։

Մասնավարպես, աշխատանքից ազատվեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել