Ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական վերջին տվյալների՝ գործազրկության մակարդակը ՀՀ-ում 01.01.2013 դրությամբ կազմում է 16,4%: 
Հիշեցնեմ, որ գործազուրկ է համարվում աշխատունակ տարիքի այն մարդը, ով աշխատանք չունի, ակտիվ փնտրում է և գտնելուն պես պատրաստ է անցնել աշխատանքի:
Սակայն այս տվյալները ստացվում են միայն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես գործազուրկ գրանցված մարդկանց թվի հիման վրա: Այնպես որ մեր այն քաղաքացիները, ովքեր նախարարությունում չեն գրանցվել որպես գործազուրկ, ընդգրկված չեն այս ցուցակում: Այդ պատճառով էլ մենք ունենք իրականության հետ, մեղմ ասած, ոչ մի կապ չունեցող տվյալներ: Իսկ թե իրականում քանի տոկոս է կազմում գործազրկության իրական մակարդակը մեր երկրում, երևի թե հայտնի է միայն Աստծուն: Այնպես որ, սիրելի այդ թվով հպարտացողներ, ֆիկտիվ թվի վրա ուրախանալը, դրանով հպարտանալը, թե տեսե՛ք, գործազրկության մակարդակը գնալով նվազում է, 35 տարեկանում, ամուսնացած լինելով հանդերձ, ձեռնաշարժությամբ զբաղվելու նման մի բան է: Իմ համեստ կարծիքով այդ ցուցանիշը տատանվում է 50-60% միջակայքում...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել