Երանի ես սխալվեմ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրված հրաժարականը ուղիղ սպառնալիք ա Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, ինքնիշխանությանը, մեր երկու ժողովուրդների գոյությանը ներկա տարածքներում։
Հարցը, որի պատասխանից պիտի կախված լիներ Նիկոլի՝ հրաժարական տալ-չտալը, իմ կարծիքով, հետեւյալն ա՝
արդյո՞ք կա որեւէ տեսական սցենար, որի դեպքում վարչապետը՝ ա) կոչ չի անի ժողովրդին՝ դուրս գալ փողոց/հրապարակ, կամ բ) արդեն փողոց/հրապարակ դուրս էկած ժողովրդին կխնդրի վերադառնալ տներ։
Կա՞ նման տարբերակ, նման սցենար։
Նիկոլ, եթե դու էս հարցերից որեւէ մեկին կարող ես տալ «այո» պատասխան, ուրեմն իրավունք չունես հրաժարական տալ ու պատասխանատվությունը դնել ժողովրդի, քեզ էդքա՛ն հավատարիմ ժողովրդի ուսերին։ դա ոչ միայն հղի ա անկանխատեսելի, բայց հավանաբար աղետալի հետեւանքներով, այլեւ էնքան էլ ազնիվ չի էդ մարդկանց նկատմամբ։