Ամերիկյան Բոնդսթիլ ռազմակայանում տեղի է ունենում Կոսովոյի անվտանգության ուժերի վերապատրաստում գործող բանակի, ինչն ԱԽ-ի բանաձևերի խախտում է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Փաստորեն ԱՄՆ-ն, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, ցանկանում է կոսովական ուժերից ստեղծել կոսովյան բանակ, որը գործելու է ՌԴ-ի դաշնակից Սերբիայի դեմ:
Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունն`ի տարբերություն մի շարք արևմտյան և ոչ միայն, երկրների, որոնք ճանաչել են Կոսովայի անկախությունն այսօրվա առկա սահմաններով։
Եթե Սերբիան փորձի հյուսիսային, սերբական Կոսովոն միացնել իրեն, ապա`չնայած այնտեղ գտնվում են միջազգային խաղաղապահ ուժեր, դա կարող է դառնալ նախադեպ`Բալկաններում կրկին անգամ էթնիկ–կրոնական սահմաններով պետությունների սահմանները փոփոխելու համար`գլուխ են բարձրացնելու Великая Сербия–ի(пансербизм) գաղափարը`շատ սերբեր բնակվում են, որպես փոքրամասնություն Սերբիային հարևան երկրներում, ինչպես նաև Великая Албания-ի(паналбанизм) գաղափարը`Կոսովոյում մեծամասնություն(95%), կազմող ալբանացիները(ալբանացիներ են բնակվում նաև Բալկանյան այլ երկրներում), կցանկան միանալ Ալբանիային։ Իրավիճակն այդ պարագայում Բալկաններում կդառնա պայթյունավտանգ ու ԵՄ կսկսի ընդունել արդեն հարյուր հազարավոր ներքին տեղահանված անձանց և փախստականներին Բալկաններից։
Կոսովոյում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել ՊԱՆ կոալիցիան, որի առաջնորդները ժամանակին մաս են կազմել այպես կոչված Կոսովոյի ազատագրման բանակին։ ՊԱՆ-ի մեջ են մտնում «Կոսովոյի ապագայի համար» ալյանսը, որը գլխավորում է Ռամուշ Խարադինայը, Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունը` առաջնորդ Հաշիմ Տաչին է, ինչպես նաև «Կոսովոյի նախաձեռնությունը», ղեկավարը` Ֆաթմիր Լիմայան։
Նրանք բոլորն էլ մասնակցել են սերբերի էթնիկ զտումներին, խնդիրներ ունեն միջազգային օրենքների հետ, իսկ Տաչին և այլք նաև կասկածվում են մարդկանց առևանգումների, օրգանների վաճառքի և այլ հանցագործությունների մեջ։ Օրինակ, Խարադինայը պատերազմի ժամանակ գլխավորում էր «Սև արծիվներ» հատուկ ջոկատը, որը զբաղվում էր մարդկանց առևանգումներով, կտտանքներով և սերբերի նկատմամբ դաժան գործողություններով։
Այսինքն, Կոսովոյում իշխանության են եկել դաշտային հրամանատարները, ովքեր էլ ավելի անզիջում դիրքորոշում են որդեգրելու Կոսովոյի անկախության, տեղի փոքրաթիվ սերբական համայնքի, ինչպես նաև ընդհանրապես Սերբիայի նկատմամբ։ Աջերի, ազգայնականների իշխանության գալը Կոսովոյում էլ ավելի է սրելու իրավիճակը Բալկաններում, իսկ հաշվի առնելով վերոհիշյալ անձանց մարտական ուղին նրանք չեն խուսափելու նաև զենքի ուժով Կոսովոյի հյուսիսը սերբերից «զտելու» մարտավարությունն ու Ալբանիայի հետ միավորվելու` Մեծ Ալբանիա գաղափարի շրջանակներում։
Սերբիան էլ թույլ չի տա սերբական փոքրամասնության վերջնական ոչնչացում Կոսովոյում ու կարող է զորքեր մտցնել` հայրենակիցներին պաշտպանելու համար` Բալկաններում կարող է տեղի ունենալ նոր պատերազմ, որին «proxy war»-ի տրամաբանությամբ միջամտելու են` հօգուտ Սերբիայի` ՌԴ-ը, իսկ Կոսովոյի ու Ալբանիայի օգտին` ԱՄՆ-ը, ԵՄ-ի որոշ երկրներ և հնարավոր է նաև Թուրքիան` պանիսլամական, նեոօսմանական ռազմավարության շրջանակներում։