Վահանաձև գեղձն օրգանիզմում բազմաթիվ կարևոր գործառույթներ է իրականացնում, արտադրում հորմոններ: Գեղձի աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հիպո կամ հիպերթիրեոզ. ամեն բան կախված է նրանից՝ գեղձի ակտիվությունը մեծանում է, թե նվազում:

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձի առողջության պահպանման համար կարևոր է նաև սննդակարգը: Կայքը ներկայացրել է մթերք, որի օգտագործումը կարող է նպաստել վահանաձև գողձի առողջությանը:

  1. Յոդ պարունակող մթերք: Յոդը չափազանց կարևոր է վահանաձև գեղձի առողջության համար: Դրա անբավարար մակարդակը հատկապես վտանգավոր է հղիության ընթացքում:

Վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար հարկավոր է ստանալ յոդի անհրաժեշտ չափաքանակը: Խորհրդակցեք բժշկի հետ, անհրաժեշտության դեպքում հավելումներ ընդունեք:

  1. Շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ լոռամրգի կերեք: Լոռամրգին մեծ քանակով վիտամիններ ու օգտակար նյութեր է պարունակում, ընդ որում, քիչ քանակով ճարպ, նատրիում և խոլեստերին է պարունակում:

Բացի այդ՝ լոռամրգին հարուստ է նաև յոդով՝ կես բաժակ լոռամրգին 400 մկգ յոդ է պարունակում: Այն հարուստ է նաև բջջանյութով, հակաօքսիդանտներով, C, K վիտամիններով: Խորհուրդ է գտրվում շաբաթվա ընթացքում երկու բաժակ լոռամրգի օգտագործել:

Կարող եք նաև սմուզի պատրաստել:

Բաղադրիչներ

  • մի բաժակ սպանախ՝ 60 գրամ
  • 1 բաժակ լոռամրգի հյութ՝ 250 մլ
  • 5 հնդկական ընկույզ
  • 1 սառույց:

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Պատրաստելուց անմիջապես հետո խմեք:

  1. Սննդակարգ ներառեք կարտոֆիլ: Կարտոֆիլը ևս կարող է օգտակար լինել վահանաձև գեղձին, միայն թե վստահ եղեք, որ այն ճիշտ եք պատրաստում:
  • Կարտոֆիլը պատրաստեք քիչ յուղով, օգտագործեք խաշած վիճակում կամ եփեք գազօջախի մեջ: Քիչ քանակով աղ ավելացրեք:
  • Կարտոֆիլը համադրեք բանջարեղենի հետ: Այդ դեպքում այն բավական հագեցնող է:
  • Մի չարաշահեք կարտոֆիլը, քանի որ այն մեծ քանակով ածխաջրեր է պարունակում: Օրվա ընթացքում 1 միջին կարտոֆիլը բավական է:
  • Խուսափեք կարտոֆիլով պատրաստված կիսաֆաբրիկատների և ֆրիի օգտագործումից: Դրանք մեծ քանակով տրանս ճարպեր են պարունակում, աղ և կոնսերվանտներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ վահանաձև գեղձի առողջության վրա:
  1. Բնական մթերք օգտագործեք: Խուսափեք կոնսերվանտներից, քիմիկատներից, քաղցրացնող նյութեր օգտագործումից: Օգտագործեք թարմ, սեզոնային մթերք:
  • Բնական հացահատիկային բույսեր օգտագործեք:
  • Պատրաստեք տանը: Յոգուրտն ու ոչ ալկոհոլային ըմպելիքը կարող եք պատրաստել տան պայմաններում՝ բնական բաղադրիչներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել