ՈՒզում եմ հասկանալ մեր հավաքականի՝ թեկուզ Ջիբրալթարի պես գաճաճ պետության հավաքականին պարտվելու շուրջ ակտիվացած ՖԲ գրառումների ակունքը։

Հեգնանք, թերահույզեր, գերամեղքեր, անգամ քաղաքական երանգներ են հաղորդվում շատ սովորական ֆուտբոլային հանդիպմանը։ 
Ախր ինչու՞։ ՀՀ հավաքականը բոլոր հայերիս հավաքականն է՝ ֆուտբոլասեր, ու ոչ այնքան։

Յուրաքանչյուր հավաքական աշխարհում ունենում է վերելքներ կամ հակառակը։ Ինչպես օրինակ 2014 թ.֊ի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիան 1։7 հաշվով պարտվեց Գերմանիային, և այդ նույն Գերմանիան վերջին առաջնությանը անգամ դուրս չեկավ խմբից՝ 0։2 հաշվով պարտվելով Կորեային։ 
Հարգելիներս, էնպես որ պետք չի այս ամենը դիտարկել բացառապես մռայլ գույների ներկապնակում։

Ի դեպ, կարողացա դիտել 2-րդ խաղակեսը։ Մեր հավաքականը գրանցվել էր Ջիբրալթարի ընտրանու կիսադաշտում։ Բազմաթիվ սուր գրոհներ, հարվածներ դարպասի ուղղությամբ, որ ավաղ գոլ չդարձան։ Իհարկե, հարգանքներիս հավաստիքը գաճաճների դարպասապահին, որ անառիկ ու անգոլ պահեց իրենց դարպասը։ Ֆուտբոլային Ֆորտունան պարզապես մեջքով էր կանգնել մեզ ու աչքը կպել էր։

Ընդունելով մի քանի համով հումորային գրառումները, հորդորում եմ հավատով, հարգանքով ու գնահատանքով վերաբերվել մեր տղաների խաղին։ Ի վերջո ջանքերն ակնհայտ էին ու անառարկելի։

Հ.Գ.
Ներքուստ զգում եմ, որ Մակեդոնիայի հավաքականին հաղթելու ենք !!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել