Երևանի ավագանու նստավայրում տեղի է ունենում քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը։

Բացի Երևանի ավագանու անդամներից, քաղաքապետարանի աշխատակազմից, երդման արարողությանը հրավիրված են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական, հասարակական, մշակութային գործիչներ։

Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, որի ընթացքում Հայկ Մարությանն օրենքի ուժով ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին։ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով «Իմ քայլը դաշինքը հավաքել է 294,109 ձայն կամ ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 25,219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18,112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել