Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Instagram»-ի իր միկրոբլոգում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել՝ Երևանում գտնվող «Ազնավուր» կենտրոն այցելությունից հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Ֆրանսիայի նախագահը Երևանի «Ազնավուր»  կենտրոնից լուսանկարներ է հրապարակել և գրել. «Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երեւանում:  Դա կլիներ հանդիպում իր թանկագին Հայաստանի, նաև ֆրանսերեն լեզվի հետ:  Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ մշակութային այս վայրի»,- գրել է Մակրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել