Տեսե՞լ եք Արմինկայի հրապարակած վերջին լուսանկարը։ Աստված իմ… Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ նա ջրազրկված է ու վիտամինների կարիք ունի։ Շիկահեր ու երբեմնի սեքսուալ գեղեցկուհին ուրվականի է վերածվել։ Արմինկայի լուսանկարն արվել է վերջերս՝ «Դոլբի» թատրոնում կայացած համերգի ժամանակ։ Նա լարված ու ջղաձգված է երևում։ Առավել քան համոզված եմ, որ, երգչուհու կարծիքով, ինքը ցնցող տեսք է ունեցել երեկոյի ընթացքում։ Չնայած, այո՛, ով լիներ, որ չցնցվեր նրա սարսափազդու տեսքից։ Բեմի կապույտ լույսերի մեջ Արմինկան իսկական մումիայի է նմանվել, ով բավականին ծեր է ու ունի ընդգծված կնճիռներ։ Երևում է, որ ժամանակի ընթացքում Արմինկայի մարմինն ու մաշկն ուժեղ փոփոխության են ենթարկվել, ու ինչքան էլ երգչուհին ջանում է խնամված երևալ, չի ստացվում։
Նյութի աղբյուր՝ https://ster-va.blogspot.com/2018/10/45.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել