«Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեև դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և անցել իր պարտականությունների կատարմանը։ Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երևանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։

Մեզ ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, Մարությանը միջոցառումների մեծ մասը «քենսըլ» է արել՝ ծախսերը կրճատելով մինչև 300 միլիոն դրամի։ Նա ավելի շատ կրճատելու ցանկություն է ունեցել, սակայն փողի մի մասն արդեն ծախսված է եղել, պայմանագրերը՝ կնքված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել