Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր Instargam-ի «Story» բաժնում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչ հաճելի անակնկալ է մատուցել ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը:

Ինչպես երևում է տեսանյութում, 37-ամյա հայուհին արթնանում է ու տեսնում, որ իր սենյակի ամեն մի անկյունում գեղեցիկ ճերմակ վարդեր են դրված:

Քարդաշյանը ցուցադրել է ամուսնու՝ ծաղիկներին կից բացիկը՝ «Իմ սիրտ» գրառմամբ:

Հայտնի է, որ Քանյե Ուեսթը շատ է սիրում կնոջը տարբեր առիթներով բազմաթիվ ծաղիկներ նվիրել: Օրինակ՝ 2015թ. Մայրերի օրվա առթիվ նա Քարդաշյանի հյուրանոցային համարը լցրել էր հազարավոր ճերմակ վարդերով:

Իսկ ամուսնության երրորդ տարեդարձին բնական ծաղիկներից հավաքված ահռելի պատ էր տեղադրել իրենց տան պարտեզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել