Panorama.am-ը գրում է․

Թուրքական «Birgun» թերթի լրագրող Զաֆեր Դիփերը «Իմ համերկրացի Կոմիտասը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) կենսագրությանը: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Դիփերը 1915թ. Հայոց ցեղասպանությունը որակելով` տեղահանություն, այնուամենայնիվ, կարևոր հարց է բարձրացնում` «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձան իր ծննդավայր Քյութահյայում»...

Հոդվածի հեղինակը նախկին և այժմյան թուրքական իշխանությունների վարած այլատյացության քաղաքականությունը քննադատող հարցեր է բարձրացնում.

«Ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Փարիզում, որտեղ Կոմիտասը մահացել է, հուշարձան է կանգնեցվել, իսկ Քյութահյայում, որտեղ նա ծնվել է, նույնիսկ մի հուշաքար չկա:

Նա, ինձ, քեզ, թուրքերին չի հայհոյել, ձայն չի հանել, նույնիսկ չի ասել.  «Ինչու՞ մեզ վրա ձեռք բարձրացրեցիք, դեռ ինչեր կարող էի անել, ինչեր կարող էի ստեղծագործել»: Վերջին 18 տարում ոչ խոսել է, ոչ ծիծաղել, ոչ լացել է, ոչ երգել, ոչ դաշնամուր է նվագել, միայն լռել է և մահացել Փարիզի հոգեբուժարաններից մեկում: Արդյո՞ք վերջին շունչը տալուց, ասել է «Ինչու՞»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել