Armenpress.am-ը գրում է․

Բելառուսը ձգտելու Է մեծ դեր խաղալ Եվրոպայում եւ Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել Է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բելառուսն առաջվա պես ձգտելու Է ավելի մեծ դեր խաղալ հակամարտությունների կարգավորման գործում, որոնք, ցավոք, մեր եվրոպական, եվրասիական մայրցամաքում գոյություն ունեն»,-ասել Է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Բելառուսը հանդես Է գալիս եւ միշտ հանդես Է եկել «այս բարդ հակասական աշխարհում երկխոսության օգտին, որը շփման գլխավոր միջոցն Է ժողովուրդների, պետությունների ղեկավարների միջեւ, պետությունների միջեւ ընդհանրապես»: Մինսկը հոկտեմբերի 9-ին եւ 10-ին ընդունում Է բարձր մակարդակի Միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված Է ահաբեկչության կանխման եւ դրա դեմ պայքարի հարցերին:

Այդ նպատակով Բելառուս Է ժամանել ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի հակաահաբեկչական վարչության, ՄԱԿ-ի՝ Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավարությունը: Բացի այդ, համաժողովին կմասնակցելու են ԵԱՀԿ-ի երկրների եւ գործընկերների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը, բիզնես-հանրակցության, հեղինակավոր վերլուծական կառույցների ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել