Իրականություն դարձնե՞լ, թե՞ չդարձնել սեփական սեռական ֆանտազիաները, մի փոքր սուր հարց է, որը կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել զույգերի հարաբերություններում: Հիմնական խնդիրը նրանում է, որ տղամարդկանց և կանանց էրոտիկ երազանքներն իրարից տարբեր են և ոչ միայն իրենց բնույթով, այլ նաև իրենց հետևանքներով:
Այդպես, կինը, 15 տարի ապրելով իր սիրելի ամուսնու հետ մի տանիքի տակ, կարող է երևակայել, որ ինքը արքայադուստր է, ով գերի է ընկել հարևան երկրի թագավորին կամ նման մի բան: Սեքսուալ ֆանտազիան կնոջ համար ավելի շուտ իրական կյանքում անհնար մի բան է, այլ ոչ թե մի բան, որ նա սպասում է:
Գաղտնիք չէ, որ կանայք հաճախ ֆանտազիաներ են ունենում` կապված բռնաբարության հետ, սակայն դա չի նշանակում, որ նրանք ցանկանում են իրականություն դարձնել այդ գողտրիկ միտքը: Կանայք բռնաբարության միտքը համարում են սեքսուալ զուտ այն պատճառով, որ այն օգնում է իրենց հաղթահարել որոշակի բարդույթներ: Բացի սա, կնոջ երևակայությունները բռնաբարության մասին ընդհանուր ոչինչ չունեն իրական` ցավով, դաժանությամբ և նվաստացմամբ օժտված բռնաբարության հետ:
Բացի դրանից, կանայք, ի տարբերություն տղամարդկանց, գերադասում են թաքցնել զուգընկերոջից իրենց բռնազբոսիկ մտքերը: Անգամ եթե նրանց սեռական երազանքները դուրս չեն գալիս ընդունված սահմաններից, կանայք գերադասում են լռել, որպեսզի, Աստված չանի, վիրավորեն սիրեցյալի զգացմունքներն ու ակնարկ չանեն, որ նա անկողնում ինչ-որ տեղ չի բավարարում իրենց:
Այդպիսով, կանացի ֆանտազիաները, ընդհանուր առմամբ, անվնաս են. դրանք օգնում են կանանց վայելել սեքսն ամբողջությամբ և դրա հետ մեկտեղ չունենալ մեղքի զգացում` որքան էլ սանձարձակ լինեն իրենց գաղտնի երազանքները: Եվ հետո, ֆանտազիաները դրանք միայն ֆանտազիաներ են:
Սակայն, եթե կինն այնուամենայնիվ որոշում է կիսվել զուգընկերոջ հետ իր գաղտնի ֆանտազիաների հետ կապված էրոտիկ ցանկություններով, կարող է տեղի ունենալ անսպասելին, քանի որ տղամարդիկ մի փոքր այլ կերպ ե վերաբերվում նմանատիպ ֆանտազիաներին: Եթե դուք փորձեք հարցնել ուժեղ սեռի ներկայացուցչին իր թաքնված ցանկությունների մասին, նա, ամենայն հավանականությամբ, կպատմի ձեզ, թե ինչ կցանկանար գործնական իրականություն դարձնել:
Տղամարդկանց մոտ այս հարցում ամեն ինչ ավելի պարզ է: Նրանց ֆանտազիաները ոչ թե էքզոտիկ իրավիճակների մասին են, այլ ավելի շուտ կրքոտ ցանկություններ են փորձել դեռ չփորձված որևէ սեռական տեխնիկա: Խոսելով իր ֆանտազիաներից՝ տղամարդն ամեն ինչ հանգեցնում է օրալ կամ անալ սեքսին, սադո-մազոյին կամ սեքսին երկու կանանց հետ միաժամանակ: Մեծամասնություն կազմող դեպքերում նման ֆանտազիաների իրագործումը կյանքում, եթե զուգընկերուհին դեմ է, սխալ է, քանի որ, ի տարբերություն երզանքներում ապրող մարդկանց, իրական կյանքի մարդիկ ներգրավվում են զգացմունքների և էմոցիաների մեջ: Երրորդ անձի ներգրավումը սեռական կյանքին, անգամ եթե դա զուտ սեքսուալ ֆանտազիայի իրագործման փորձ է կամ սեքս երեքով, կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների. խանդ, կասկածամտություն, վերջիվերջո` ամոթի զգացում, որոնք կարող են փչացնել սեքսի ողջ հաճույքը հետագայում:
Կոնֆլիկտները, կապված սեքսուալ ֆանտազիաների հետ, վերջին հաշվով խնդիրներ են ընդհանուր հարաբերություններում: Բայց պետք է հիշել, որ ձեզ սիրող զուգընկերը երբեք չի ստիպի ձեզ մասնակցել այնպիսի էրոտիկ ֆանտազիաների իրագործմանը, որոնք ձեր համար տհաճ են կամ զզվելի: