Առաջարկում եմ այս 27 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթած, աշխարհով մեկ տարածված աշխարհասփյուռ հայության հետ մեկտեղ ստեղծել «Արտագաղթած հայերի համաշխարհային կոմիտե»։ Երեւի այս կերպ օրերից մի օր մենք եւ մեր սերունդները, որոնք ճակատագրի բերումով հայտնվեցին օտարության մեջ, կկարողանան լիարժեք ուժ լինել Հայաստանի Հանրապետության ցանկացած ներքաղաքական գործընթացում, իրարից զատված եւ իրար նկատմամբ անտարբերբերության մթնոլորտն է, որ Հայաստանում գործող ցանկացած իշխանություն անընդմեջ անխղճորեն փորձելու է մեզ պառակտել։ Արհեստական հույս եւ հավատ ներշնչել, անընդմեջ սնելու է մեզ վերադարձի մեր բաղձալի երազանքը՝ երազ թողնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել