Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ամուսնական զույգերից մեկը ընտանեկան համալրման է սպասում։ Դևիդ ու Վիկտորյա Բեքհեմները, հակառակ իրենց ենթադրյալ ամուսնալուծության մասին լուրերի, շուտով կունենան հինգերորդ երեխան:

Closer Weekly-ն և OK!-ը գրում են, որ երեխան ծնվելու է հաջորդ տարվա մարտին:

Մինչ օրս, բարի լուրը գիտեին միայն Դևիդի և Վիկտորյայի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները: Նախնական տվյալներով՝ աղջիկ է ծնվելու: Եվ նույնիսկ ենթադրվում է, որ նա կանվանակոչվի Քերոլայն՝ Վիկտորյայի երկրորդ անունով:

44-ամյա Վիկտորյան և 43-ամյա Դևիդը 4 երեխա ունեն՝ 19-ամյա Բրուքլինը, 16-ամյա Ռոմեոն, 13-ամյա Քրուզը և 7-ամյա Հարփերը: Զույգի առաջնեկը՝ Բրուքլինը, ցնցվեց, երբ ծնողները նրան ասացին, որ կրկին քույրիկ է ունենալու: Մյուս երեխաները հաճելիորեն զարմացած են:

Ամուսինների ընկերները վստահ են, որ ամուսինները երեխա կունենան ամեն անգամ, երբ ամուսնական խնդիրներ ծագեն: «Սա նրանց համար խնդիրներ լուծելու փորձված ձև է»,- ասում են նրանք:

Ճիշտ է, երկար սպասված աղջկա ծնվելուց հետո Վիկտորյան ասում էր, որ չորս երեխան լիովին բավարար է: Բացի դրանից՝ նախկինում հայտնի երգչուհու և ներկայիս հաջողակ դիզայների արտաքինի վրա փոփոխությունները դեռևս չեն երևում: Հնարավոր է՝ Բեքհեմները որոշել են օգտվել փոխնակ մոր ծառայություններից, գրում է «Փաստեր»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել