Tert.am-ը գրում է.

Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում մատուցվել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնում է Le Figaro-ն, մամուլի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մոտենալ եկեղեցուն: Հոգեհանգստի կարգին ներկա են եղել երգչի բարեկամները և ամենամտերիմ ընկերները:

Երգչի բազմաթիվ երկրպագուներ նույնպես այցելել են եկեղեցի՝ հարգանքի վերջին տուրքը մատուցելու երգչին, սակայն նրանց նույնպես ներս չեն թողել:

Թաղման թափորը եկեղեցուց ուղևորվելու է Փարիզի արևմուտքում գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի համայնք, որտեղ էլ հուղարկավորվելու է շանսոնյեն:

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ Հայաստանում այսօր սգո օր է հայտարարված: Երկրի դրոշները խոնարհված են, և եկեղեցիները հոգեհանգստի կարգ են մատուցում ի հիշատակ երգչի:

Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ թոքերի այտուցից առաջացած սրտի և շնչառական խնդիրների հետևանքով: 

Après la cérémonie des obsèques de Charles Aznavour, le 6 octobre, en lEglise arménienne Saint-Jean-Baptiste à Paris.

La foule était tenue à lécart du cortège. 

000_19T4P6

Serge Lama à la sortie de la cérémonie religieuse des obsèques de Charles Aznavour 6 octobre.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել