Armenpress.am-ը գրում է.
Ազովի ծովի մի հատվածը Դոնեցկի շրջանի Յալտա քաղաքի և Բերդյանսկի շրջանում փակ է լինելու: Այն փակվելու է զորավարժությունների ընթացքում հոկտեմբերի 9-12-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ազովի ծովում: Դրանից հետո հայտարարել են Ազովի ծովում ռազմական ներկայության ամրապնդման և այնտեղ ռազմածովային բազա ստեղծելու մասին:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/949969.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել