Հոկտեմբերի 1-ի գիշերը կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Նա 94 տարեկան էր:
Մենք հավաքել են լեգենդար երգչի կյանքից հետաքրքիր փաստեր, որոնք քչերին է հայտնի:
Իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Նրա ծնողները Հայաստանից Ֆրանսիա են գաղթել 1922 թ․-ին, երկու տարի անց ծնվել է ապագա արտիստը:
Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թվականին, Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջը՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին։ Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում և սկսեց ելույթ ունենալ սրճարաններում: Մինչ հայրը կռվում էր ռազմաճակատում, ելույթների շնորհիվ Շառլը կարողանում էր կերակրել ընտանիքին գերմանացիների կողմից Փարիզի օկուպացիայի ժամանակ:
Ազնավուրի «կնքամայրը» Էդիտ Պիաֆն էր: Հենց նա առաջինը նկատեց Շառլի և Պիեռ Ռոխի դուետը և 1946 թ․-ին նրանց իր հետ վերցրեց հյուրախաղերի: Հենց այդ ժամանակվանից սկսվեց մեծն շանսոնյեի կարիերան:
1950 թ․-ին երգիչը սկսեց ինքնուրույն հանդես գալ: Այդ ժամանակ նա վերջնականապես ձևափոխեց իր ազգանունը և Ազնավուրյանից դարձավ Ազնավուր: Նրա առաջին մեծ մենահամերգը տապալվեց, և քննադատները խորհուրդ տվեցին Շառլին փոխել մասնագիտությունը:
Դրանից 5 տարի անց նա առաջին անգամ նկարահանվեց ֆիլմում: Որպես կինոդերասան նրան սկսեցին ճանաչել Տրյուֆֆոյի՝ «Մի կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմից հետո:
Համաշխարհային շանսոնյեն 1000 երգի հեղինակ էր:
Սպիտակի 1988 թ․-ի ավերիչ երկրաշարժից հետո նա հիմնադրեց «Ազնավուր և Հայաստան» հիմնադրամը, որը ղեկավարում էր մինչև կյանքի վերջ: 2008 թ․-ին նա ՀՀ քաղաքացիություն ստացավ:
2000 թ․-ին 76 տարեկան հասակում նա նշանակվեց Ֆրանսիայի մշակույթի նախարար:
1977 թ․-ից ապրում էր Շվեյցարիայում, լճի մոտ գտնվող վիլլայում, քանի որ այնտեղ․․․ ամենացածր հարկերն էին: Դեռ մինչ Ժերար Դեպարդյեն նա առաջիններից էր, որ հայտարարեց. «Բավ է երգել հարկային տեսչության համար»:
Շառլ Ազնավուրը 3 անգամ ամուսնացած է եղել և ընդհանուր առմամբ 6 երեխա ուներ: Վերջին կնոջ՝ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ նա ապրում էր արդեն 51 տարի:
Ազնավուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին անվանում: Նրա ստեղծագործական գործունեությունը անհաշվելի էր թվում` պոետ, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր: Բայց շատերի գիտակցության մեջ նա մնացել է որպես սեփական երգերի կատարող:
Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը: Նա կարծում էր, որ անգամ տարիքն առած մարդը պետք է իրեն պահի այնպես, ինչպես կպահեր 30 տարեկանում:
Շարունակությունն՝ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://ashxarhishurj.blogspot.com/2018/10/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել